Սեպտեմբերի 30-ին հայտնի կդառնա «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցչի անունը

Սեպտեմբերի 30-ին հայտնի կդառնա «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցչի անունը

PanARMENIAN.Net - Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին:

Նախընտրական փուլի համար հեռուստաընկերությունն ընտրել է 14 երգ, որոնք կպայքարեն Նիդերլանդներում կայանալիք 10-րդ մրցույթին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթն անցկացվեց Երևանում` դեկտեմբերի 3-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մրցույթին մասնակցեցին 13 երկրի ներկայացուցիչներ:

Հայաստանը մրցույթին մասնակցեց չորրորդ անգամ: Առաջինն այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: 2011թ-ին Հայաստանը ներկայացրեց Դալիթան իր Welcome to Armenia երգով և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---