ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻՆ» ՃԱՆԱՉԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան պարտիզաններ» կոչվող անձանց նկատմամբ հետաքննության եւ դատավարության բնույթը վկայում են, որ նրանց նկատմամբ դատավճիռը քաղաքական աստառ ունի»: Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպություններին ուղղված Ադրբեջանի իրավապաշտպանների խմբի դիմումում: Փաստաթղթի հեղինակները ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, որ հետաքննության ընթացքում խախտվել են քրեակատարողական նորմերը: Ընդ որում խախտումները պայմանավորված էին քաղաքական շարժառիթներով: Այդ պատճառով, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի փորձագետների չափանիշներով այդ անձինք կարող են համարվել քաղբանտարկյալներ, նշվում է դիմումի մեջ: Փաստաթղթի հեղինակները «արդարացի» են համարում Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու «պարտիզանների» ձգտումը: Հետաքննությունը պարզել է պարտիզանական պատերազմ մղելու ծրագրի առկայությունը, սակայն ոչ մի գործնական գործողություն նրանք չեն ձեռնարկել: Ադրբեջանի իրավապաշտպանները կոչ են անում բոլորին օգտագործել ունեցած հնարավորությունները այդ մարդկանց բանտարկությունից ազատելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---