Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց Հայաստանում առաջին ստեղծագործարանը

Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց Հայաստանում առաջին ստեղծագործարանը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ Ստեղծագործարան:

Ստեղծագործարանը 40-50 աշակերտի համար նախատեսված մեծ լ սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Այս նորատիպ դասասենյակում տեղադրած է նաև 16 նոր համակարգիչ և ժամանակակից դիզայն ունեցող գրադարակներ: Ստեղծվել է բազմանպատակ գործունեությանը նպաստող միջավայր, որտեղ հնարավոր են քննարկումն ու դասախոսությունը, ընթերցանությունն ու խաղը, բեմադրությունն ու հանգիստը։

Բացմանը արարողությանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչը պարգևատրեց Լեռնագոգի դպրոցի աշակերտ Հասմիկ Ստեփանյանին, որը ճանաչվել էր լուսանկարչական հանրապետական մրցույթի հաղթող։

Ստեղծագործարանի գաղափարի իրագործման համար պահանջվել է շուրջ 20,000 ԱՄՆ դոլար, որը ներդրվել է Հիմնադրամի մի քանի բարերարների, այդ թվում՝ Դանիել և Միլա Սահակյանների և Գրեգորի ու Մարիան Սարայդարյանների կողմից: Տեր և տիկին Սարայդարյանները ներկա էին իրենց անունը կրող դասասենյակի բացման արարողությանը: Ստեղծագործարանում տեղադրված համակարգիչները և ուսուցողական ցուցանակները նվիրաբերվել են HSBC բանկի կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---