Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը 7 սեպտեմբերի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ ժպտացող հայ զինվորների դիմանկարներով 20 մեծադիր պաստառներ էին փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում և Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Այսօր անհայտ անձինք գնացել ու պատռել են ժպտացող զինվորների պաստառների մի մասը: Այդ նկարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում այնքան դրական էմոցիա էին տարածել սոցիալական ցանցերում, որ մտածում ես՝ մարդ պետք է ուղղակի ատելությամբ լցված լինի նման բան անելու համար: Ուղիղ մեկ շաբաթ է՝ մենք միջազգային հանրությանը փորձում ենք ինչ-որ բան ապացուցել, ապացուցել, թե ով է ադրբեջանցին, թե ինչքան ստոր ու վայրի է նա: Հիմա հարց: Ինչո՞վ են այդ նկարները պատռող «կերպարները» տարբերվում ադրբեջանցիներից: Սեփական երկրում սեփական զինվորը ժպտալ չի՞ կարող: Մենք էտ ժպիտը տեսնելու իրավունք չունե՞նք: Էտ «քաջագործները» վաղը, մյուս օրը բանակ են գնալու ու բանակում էլ են իրենց նույն կերպ պահելու, ու եթե որևէ մեկը համարձակվի դրանց կարգի հրավիրել, կստացվի , որ բանակում «նեղում են տղերքին»: Սա սովորական խուլիգանություն չի, սա ատելություն է ինքդ քո հանդեպ: Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը: Էդ զինվորը ձեր քունն է հսկում, էդ զինվորը 2 տարի կարոտում է, մրսում ՝դիրքերում կանգնած: Էդ զինվորը ժպտալու իրավունք ունի: Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |