Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբորի 8-ին, Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն նշվում է 1958թ. Բուխարեստում լրագրողների միջազգային կազմակերպությունների կոնգրեսի որոշմամբ:

Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները պետք է իրենց համերաշխությունը դրսևորեն հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում: 1943թ. այս օրը Գերմանիայում մահապատժի ենթարկվեց չեխ լրագրող, գրող և հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: Ֆուչիկը հայտնի դարձավ աշխարհին «Ռեպորտաժ պարանը վզին» գրքի շնորհիվ, որը գրել էր Պրահայի բանտում:

Նրա մահվանից հետո գիրքը թարգմանվեց 70 լեզուներով, իսկ 1958 թվականից նրա մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---