8 սեպտեմբերի 2012 - 14:35 AMT
1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսվեց Լենինգրադի շրջափակումը

Այսօր Ռուսաստանը նշում է Լենինգրադի շրջափակման հերթական տարելիցը: Քաղաքը շրջափակել էին գերմանական զորքերը՝ նպատակ ունենլով կոտրել քաղաքի պաշտպանների դիմադրությունն ու գրավել քաղաքը: Շրջափակումը սկսվեց 1941 թվականի սեպտեմբերի 8-ին և ավարտվեց 1944թ. հունվարի 27-ին: Գրեթե 900 օր միակ կյանքի ճանապարհը Լենինգրադի համար անցնում էր Լադոգա լճով:

Լենինգրադի հերոսական պաշտպանությունը դարձավ խորհրդային ժողովրդի արիության խորհրդանիշը: Հունվարի 27-ը նշվում է որպես Լենինգրադի շրջափակման ավարտի օր, հայտում է ria.ru-ն:

Այդ ժամանակ քաղաքում կար 2 544 000 բնակչություն, ընդհանուր առմամբ շրջափակման 900 օրում զոհվեց 1 500 000 մարդ՝ 3 տոկոսը ռմբակոծություններից, 97 տոկոսը՝ սովից: