Պայթեցվեց Երևանի կրկեսի շենքը

Պայթեցվեց Երևանի կրկեսի շենքը

PanARMENIAN.Net - Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով իրականացվեցին պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում: Այն իրականացրեցին ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։

Տեղում հերթապահություն իրականացնեցին փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցները։ Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին պայթեցվել էր կրկեսի գմբեթը:

Երևանի կրկեսը փակվեց 2011 թ-ի օգոստոսի 1-ին: Կրկեսի վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է «Տաշիր գրուպ» ընկերությունը: Կրկեսի տնօրեն Հովհ. Գասպարյանը հավաստիացրել է, որ կրկեսը նորոգվելուց հետո շարունակելու է մնալ կրկես և չի ծառայելու այլ նպատակների: Գեղարվեստական ղեկավարը շարունակելու է մնալ Սոս Պետրոսյանը: Աշխատանքներն իրականացնելու համար արդեն հատկացվել է 10. մլն դոլար գումար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---