Հալեպում ահաբեկչության արդյունքում զոհվել է 17 խաղաղ բնակիչ

Հալեպում ահաբեկչության արդյունքում զոհվել է 17 խաղաղ բնակիչ

PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Հալեպում հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Սուրիա» հեռուստաալիքը, ահաբեկիչները ականավորված ավտոմեքենա են պայթեցրել այն թաղամասում, որտեղ տեղակայված են Ալ-Հայաթ և Ալ-Մարկազի հիվանդանոցները և քաղաքային մարզադաշտը:

Ըստ նախնական տվյալների, զոհվել է 17 խաղաղ բնակիչ, ավելի քան 40-ը վիրավորվել են: Զոհերի թիվը կարող է աճել` հաշվի առնելով, որ ահաբեկչության վայրում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---