Վենետիկի կինոփառատոնում հաղթել է Կիմ Կի Դուկի ֆիլմը

Վենետիկի կինոփառատոնում հաղթել է Կիմ Կի Դուկի ֆիլմը

PanARMENIAN.Net - Վենետիկի 69-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը», ստացել է հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի «Pieta» ֆիլմը, շաբաթ օրը` սեպտեմբերի 8-ին, հաղորդում է Agence France-Presse-ը: «Արծաթե առյուծը» ստացել է Փոլ Թոմաս Անդերսոնը «Վարպետը» ժապավենի համար:

«Վարպետը» ֆիլմում խաղացած դերասանները` Խոակին Ֆենիքսը և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, կիսել են տղամարդու լավագույն դերի համար մրցանակը: Կնոջ լավագույն դերի համար մրցանակի է արժանացել իսրայելցի դերասանուհի Ադաս Յարոնը` Ռամա Բուրշտեյնի «Լցնել դատարկությունը» ֆիլմում աշխատանքի համար:

Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Ժյուրիի նախագահն է եղել ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մայքլ Մաննը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---