Ստանիսլավ Սադալսկի. Բելյավսկին ինքնասպան եղավ աղքատության պատճառով

Ստանիսլավ Սադալսկի. Բելյավսկին ինքնասպան եղավ աղքատության պատճառով

PanARMENIAN.Net - Դերասան Ստանիսլավ Սադալսկին մեղադրել է Նիկիտա Միխալկովին Ալեքսանդր Բելյավսկու մահվան մեջ: Ըստ նրա, Բելյավսկին ինքնասպան եղավ չքավորության պատճառով: «Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որը ղեկավարում է Նիկիտա Միխալկովը, արժանապատիվ գոյատևում չէր ապահովել դերասանի համար»,-ասել է նա:

«Սաշան իրեն պատուհանից դուրս նետեց, որովհետև անհնար է ապրել այն գումարով, որով գոյատևում են դերասանները: Ես դիմում եմ Միխալկովին, որ նա հասնի նրան, որ դերասաններին փող վճարեն»,-ասել է Սադալսկին:

Իր բլոգում դերասանն ուղղերձ է զետեղել, հասցեագրված Միխալկովին, որտեղ գրել է, որ տարեց դերասանները չպետք է աղքատության մեջ ապրեն: «Չէ որ դա մեր կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդն է, ժամանակին այդ մարդկանց շնորհիվ միլինոններ են մտել պետական գանձարան»,-հիշեցրել է Սադալսկին:

Նա նաև ասել է. «Թեև շատերը կարծում են, որ վերջին տարիներին Բելյավսկին բույսի նման էր ապրում և ոչինչ չէր հասկանում, դա այդպես չէ. նա ամեն ինչ հասկանում էր, եթե որոշել է նման քայլի դիմել»,-ասել է Սադալսկին: «Սարսափելի է»,-եզրափակել է նա:

ՌԴ ժողովրդական դերասան Բելյավսկին մահացավ Մոսկվայում սեպտեմբերի 8-ին: Նա 80 տարեկան էր: Ըստ քննության, նա կամավոր է հեռացել կյանքից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---