Ջոն Հեֆերն. Վաշինգտոնը Սաֆարովի հարցով Բաքվից բացատրությունների է սպասում

Ջոն Հեֆերն. Վաշինգտոնը Սաֆարովի հարցով Բաքվից բացատրությունների է սպասում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում կայացած իրավական ոլորտում համագործակցությունը շարունակելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ Պոշտոնական Վաշինգտոնը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Բաքվից բացատրությունների է սպասում::

Դեսպանը հիշեցրել է, որ արտահանձնումից անմիջապես հետո ամերիկյան կողմը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել է իր մտահոգությունը:

«ԱՄՆ-ն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ է ցանկացած դրսևորումների, որոնք սպառնալիքի տակ են դնում բանակցային գործընթացը: Միացյալ նահանգները Բուդապեշտից և Բաքվից բացատրություններ է ակնկալում: Մենք հետևողական կլինենք դրանք ստանալու հարցում», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---