«Ավատարի» չորրորդ սերիան օրիգինալ ֆիլմի նախապատմությունը կլինի

«Ավատարի» չորրորդ սերիան օրիգինալ ֆիլմի նախապատմությունը կլինի

PanARMENIAN.Net - «Ավատարի» չորրորդ սերան օրիգինալ ֆիլմի նախապատմությունը (պրիկվել) կլինի: Այդ մասին հայտարարել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը MTV-ին վերջերս տված հարցազրույցում, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ կինեմատոգրաֆիստի, սցենարի վրա աշխատանքը դեռ չի սկսվել, սակայն գաղափարն արդեն ձևավորվել է: Քեմերոնը նշել է, որ առաջին «Ավատարում» մարդկանց գաղութը Պանդորա մոլորակում գոյություն ուներ արդեն 30 տարի: Չորրորդ ֆիլմում նա մտադիր է պատմել գաղութի առաջին հիմնադիրների մասին և ներկայացնել նոր պերսոնաժների, որոնք մյուս մասերում դառնում են գլխավոր հերոսները:

«Ավատարը» էկրաններ դուրս եկավ 2009թ. դեկտեմբերին և 2,7 մլն դոլար վաստակեց: Այժմ այն համարվում է ամենաշահութաբեր ֆիլմը:

«Ավատարի» երկու սիկվելների մասին պաշտոնապես հայտարարվեց դեռ 2010 թվականի աշնանը:--

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---