Էնդի Մարրեյը ԱՄՆ թենիսի Բաց առաջնության եզրափակիչում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Էնդի Մարրեյը ԱՄՆ թենիսի Բաց առաջնության եզրափակիչում հաղթել է Նովակ Ջոկովիչին

PanARMENIAN.Net - Բրիտանացաի թենիսիստ Էնդի Մարրեյը նվաճել է առաջին մրցանակը Մեծ սաղավարտի մրցաշարերում: Նա համառ պայքարում ԱՄՆ թենիսի Բաց առաջնության եզրափակիչում հաղթել է սեչբ Նովակ Ջոկովիչին:

Մարրեյը կարողացել է հաղթանակ տանել 5 սեթերում` 7:6 (12:10), 7:5, 2:6, 3:6, 6:2:

Ավելի վաղ Մարրեյը 4 անգամ խաղացել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում, սակայն 3 անգամ պարտվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և մեկ անգամ Ջոկովիչին: Բրիտանացու համար այս տիտղոսը 24-րդն է կարյերայի ընթացքում, այդ թվում` վերջերս Լոնդոնի Օլիմպիադայի հաղթանակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---