Սուրեն Զոլյանի հայցով հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր

Սուրեն  Զոլյանի հայցով հերթական  դատական նիստը տեղի կունենա այսօր

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 14.00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռ. Ափինյանի նախագահությամբ տեղի կունենա Ս. Զոլյանի հայցով հերթական նախնական դատական նիստը, որի ընթացքում պատասխանող կողմը պետք է ներկայացնի ՀՀ ԿԳՆ նախարարության և ԵՊԼՀ կանոնադրությունները: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելուև2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները Հայաստանի կրթությանևգիտության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներինևկրթությանևգիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթությանևգիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում,ևոր այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---