ԱՄՀ փոխղեկավար. Եվրոյի գոտու ճգնաժամը չի ավարտվել, բայց պետք է հավատալ եվրոյին

ԱՄՀ փոխղեկավար. Եվրոյի գոտու ճգնաժամը չի ավարտվել, բայց պետք է հավատալ եվրոյին

PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու ճգնաժամը դեռ հեռու է ավարտից և Եվրոպայում հարկավոր է պահպանել հավատը միասնական արժույթի հանդեպ, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՀ, տնօրեն Չժու Մինը:

«Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել: Մենք դեռ էպիկենտրոնում ենք, անելիքները դեռ շատ են: Սակայն կարևոր է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Մենք պետք է վստահենք և հավատանք եվրոյին»,-ասել է Չժուն սեպտեմբերի 11-ին Չինաստանում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ:

Ըստ ԱՄՀ աճի մոդելի, եվրոյի գոտու ճգնաժամի վատթարացման դեպքում ԱՄՆ-ն ու Ճապոնիան կարող են զրկվել 1,5-2 տոկոս ակտիվությունից, իսկ Չինաստանը՝ 1 տոկոս:

Առևտրային ակտիվության նվազեցումը նույնպես կարող է բավական բացասական հետևանքներ ունենալ, քանի որ Եվրոպան գնում է տարածաշրջանի արտահանման ապրանքի մեկ երրորդը:

ԱՄՀ-ն որոշեց սատարել Եվրոպական ԿԲ վերջին որոշմանը՝ եվրոյի գոտու տնտեսության կայունությունն ուժեղացնելու նպատակով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---