Ռոբի Ուիլյամսը թողարկել է իր «Candy» սինգլի տեսահոլովակը (վիդեո)

Ռոբի Ուիլյամսը թողարկել է իր «Candy» սինգլի տեսահոլովակը

PanARMENIAN.Net - Ռոբի Ուիլյամսը թողարկել է իր «Candy» սինգլի տեսահոլովակը: Երգիչը հոլովակում հրեշտակ-թիկնապահ է խաղում, որը պաշտպանում է իր սիրած աղջկան տարատեսակ փորձություններից:

Երգը Ռոբիի «Take the Crown» (Վերցրու թագը) նոր` իններորդ ստուդիական ալբոմից է, որը Միացյալ Թագավորությունում կթողարկվի նոյեմբերի 5-ին: «Դա ամառային երգ է մի աղջկա մասին, որը կարծում է, թե ինքը արտակարգ է,- ասել է երգիչը:- Եվ նա կարող է լինել այդպիսին, բայց դրան հասնելու աղջկա ճանապարհները ազնիվ չեն»:

Ռոբին հավելել է, որ որոշ երգեր գրելու համար տարիներ են պահանջվում, իսկ որոշները «բերանից դուրս են թռչում լիովին ձևավորված, և կարիք չկա մտածելու դրա մասին»: «Ես չգիտեմ, թե ինչու այդ երգը դուրս թռչեց իմ բերանից և իմ գլխից հենց այս պահին, պարզապես այդպես ստացվեց»,- նշում է երգիչը, գրում է aceshowbiz.com-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---