Կատալոնացիներն անկախություն են պահանջում Իսպանիայից

Կատալոնացիներն անկախություն են պահանջում Իսպանիայից

PanARMENIAN.Net - Անկախ Կատալոնիայի համար Բարսելոնայում տեղի ունեցած ցույցին մասնակցել է շուրջ 650 հազար մարդ ըստ տեղական իշխանությունների, և 1,5 մլն մարդ՝ ըստ ոստիկանության: Եվ դա միայն Բարսելոնայում: Ցույցը նվիրված էր սեպտեմբերի 11-ին նշվող Կատալոնիայի Ազգային օրվան: Անջատողական տրամադրություններն աճում են, այսօր, ըստ հարցումների, «Իսպանիայի հետ ապահարզան են ուզում»:

«Իսպանիան խաբում է մեզ: Նրանք խլեցին մեր լեզուն, իսկ այժմ ցանկանում են ամեն ինչ խլել: Կեցցե անկախ Կատալոնիան: Մենք տարբերվում ենք իսպանացիներից, որովհետև այլ մշակույթ ունենք, այլ լեզու, մենք սիրում ենք Կատալոնիան ու նրա ազատությունը», հաղորդում է Euronews-ը:

Կրակին յուղ է լցնում նաև ճգնաժամը: Կատալոնացիները գտնում են, որ իրենց տարածաշրջանը, ամենահարուստը լինելով Իսպանիայում, չափազանց շատ է տալիս Մադրիդին: Ինքնավարության ղեկավար Արթուր Մասը նախօրեին հայտարարեց, որ մտադիր է հասնել առնվազն բյուջետային անկախության կենտրոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---