Տեղի է ունեցել տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը![]() 12 սեպտեմբերի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ինչպես հաղորդում է ՏԿՆ լրատվական ծառայությունը, նիստում ներկայացվել են աղբահանության եւ նախադպրոցական հաստատությունների գործունեության մասով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքները: Նիստում ներկայացվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակի ընդհանուր բնութագրին առնչվող օրենսդրական դաշտի գնահատման եւ ուսումնասիրության արդյունքները: Նշվեց, որ գնահատումը կատարվել է պարտադիր, պատվիրակած, կամավոր լիազորությունների տարանջատման տեսանկյունից, հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը: Կոլեգիան ի գիտություն ընդունեց զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում Տարածքային կառավարման նախարարության կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկանքը: Նշվեց, որ աշխատանքներն սկսվել են իրականացվել դեռեւս 2010թ-ից: Վերոնշյալ գործողությունների արդյունքում ներկայումս բոլոր համայնքներում ստեղծվել են զինապարտ քաղաքացիների գրանցամատյաններ, իսկ դրանց վարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մարզպետարանների կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |