Բրեդ Փիթի ընկերությունը կարող է ստանձնել «IBM-ն ու Հոլոքոսթը» բեսթսելերի էկրանավորումը

Բրեդ Փիթի ընկերությունը կարող է ստանձնել «IBM-ն ու Հոլոքոսթը» բեսթսելերի էկրանավորումը

PanARMENIAN.Net - Էդվին Բլեքի «IBM-ն ու Հոլոքոսթը» բեսթսելերի հիման վրա կարող է ֆիլմ նկարահանվել, որով կզբաղվի Բրեդ Փիթի Plan B ընկերությունը, իսկ դերասանը հավանաբար կնկարահանվի գլխավոր դերում: Բլեքն իր աշխատանքում հետազոտում է համակարգչային հսկայի դերը Երրորդ ռեյխի ժամանակ հրեաների ոչնչացման գործում:

Գրողին հետաքրքրել է, թե ինչպես նացիստները բարձր ճշգրտությամբ ու արագությամբ նույնականացրել ու հայտնաբերել են հրեաներին: Հակիրճ պատասխանը հետևյալն էր. 1933 թվականին IBM ղեկավար Թոմաս Ուոթսոնը ռազմավարական դաշնք կնքեց նացիստական Գերմանիայի հետ: Մարդահամարի արդյունքները տեսակավորելու համար կիրառվում էին հատուկ քարտեր, որոնց շնորհիվ մարդիկ «տեսակավորվում էին» որոշակի ցուցիչների համապատասխան՝ ըստ մայրենի լեզվի, հավատի, ազգության, մասնագիտության, բնակավայրի:

Սցենարի հեղինակը Մարկուս Հինչին է: Ներդրողներին ներգրավելու համար Փիթը որոշել է կատարել դերերից մեկը, թեև Plan B ինսայդերները հերքում են դա, ասելով, որ Փիթը միայն որպես պրոդյուսեր հանդես կգա, հայտնում է kinopoisk.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---