Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով

PanARMENIAN.Net - Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա:

Չորեքշաբթի երեկոյան հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքող ցուցարարները կրկին փորձել են ներխուժել Կահիրեում ԱՄՆ դեսպանատան տարածք, սակայն ոստիկանությունը կանխել է բոլոր փորձերը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղելով Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցչին:

Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ և դեպի օդ նախազգուշական կրակոցներ անել, որպեսզի ցրեն բողոքի մասնակիցներին, ովքեր սկսել են ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա քարեր նետել և փորձել անցել ցանկապատից:

Եգիպտական առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով, ավելի քան 10 մարդ է վիրավորվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---