Ստեփան Սաֆարյան. Հայաստանը պետք է խուսափի Սաֆարովի գործի հետ կապված ցանկացած արկածախնդրությունից13 սեպտեմբերի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է խուսափի ցանկացած արկածախնդրությունից Սաֆարովի գործի հետ կապված, մասնավորապես, Ադրբեջանի հանդեպ դիվերսիոն գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, ադրբեջանա-թուրքական տանդեմը հենց դրան է սպասում Երևանից՝ իրավիճակի սրման մեղքը Հայաստանի վրա բարդելու համար: Սաֆարյանը նշել է, որ ադրբեջանցիների տարածած իբր թե ԱՍԱԼԱ-ի նամակը կամ ադրբեջանցի դիվանագետների հասցեին իբր հնչող գոյություն չունեցող սպառնալիքները նույնպես նպատակ ունեն փոխելու միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Սաֆարյանը չի կարծում, թե ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչն առաջարկում է «Ժառանգությունը», կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, նոր պատերազմի առիթ տալ կամ միջազգայիօն հանրության կողմից Հայաստանի դատապարտման պատճառ հանդիսանալ: Ըստ նրա, ԼՂՀ անկախության ճանաչման դեպքում միջազգային հանրությունը կարող է քննադատել Հայաստանին, սակայն, դա դատապարտում չի լինի, ինչն անպայման կհաջորդի եթե Սաֆարովի գործին ի պատասխան ձեռնարկվեն արկածախնդրային ռազմական կամ դիվերսիոն գործողություններ: Սաֆարյանը նաև հավելել է, որ եթե հայկական կողմը ոչինչ չանի, այլ կրկին հանգիստ քննարկի Մադրիդյան սկզբունքները, «պատերազմի հավանականությունը, հավատացեք, ավելի մեծ կլինի»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |