Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունում» ոչ ոք չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը

Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունում»  ոչ ոք չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունում ոչ մի քննարկում չի եղել այն մասին, թե ում բաժին կընկնի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թափուր մնացած պատգամավորական մանդատը: «Տվյալ պահին ոչ ոք չի քննարկել այդ հարցը: Հիմա պետք է հաշվի առնել այն, որ տվյալ պահին մանդատին հավակնում է ցուցակի հաջորդ համարը (Թևան Պողոսյանը)»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով լուրերը, որ հենց նա կստանա Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---