ԱՄՀ. Եվրոպայի պարտքային ճգնաժամն առավել մեծ ռիսկ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար

ԱՄՀ. Եվրոպայի պարտքային ճգնաժամն առավել մեծ ռիսկ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար

PanARMENIAN.Net - Եվրագոտու պարտքային ճգնաժամը մեծ ռիսկ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, սեպտեմբերի 13-ին հաղորդել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի տեղակալ Նաոյուկի Սինոհարան, հավելելով, որ միևնույն ժամանակ չի ակնկալում, որ Չինաստանի տնտեսությունը կտրուկ անկում կապրի:Համաշխարհային տնտեսության առանցքային ռիսկերի շարքում նա անվանել է եվրագոտու պարտքային ճգնաժամը, 2013-ին ԱՄՆ հարկաբյուջետային խնդիրները, ինչպես նաև Չինաստանում և այլ զարգացող շուկաներում տնտեսական ցուցանիշների կտրուկ նվազումը:

Նաոյուկի Սինոհարան չի սպասում, որ Չինաստանի տնտեսական ցուցանիշներն այնքան կտրուկ կնվազեն, որ երկրի տնտեսական աճը կլինի 7-8 տոկոսից ցածր, հաղորդում է Reuters-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---