Ս. Սաֆարյան. Միասնական թեկնածուի մասին ընդդիմության բանակցություններին խանգարում են ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները

Ս. Սաֆարյան. Միասնական թեկնածուի մասին ընդդիմության բանակցություններին խանգարում են ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ուժերը դեռ չեն քննարկել 2013-ի փետրվարի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Տվյալ պահին թվում է, որ քաղաքական ուժերը դեռ մի քիչ գերագնահատում են ինքնուրույն մասնակցության իրենց հնարավորությունը, թեև հիանալի գիտակցում են, որ այն թեկնածուները, որ նրանք ունեն, այնպիսին չեն, ինչպիսին կցանկանային ունենալ»,- հայտարարել է նա:

Միաժամանակ Սաֆարովը հավելել է, որ որոշ ժամանակ անց կառաջանա համագործակցության մասին բանակցությունների խնդիր, երբ կողմերը կգիտակցեն դրա անհրաժեշտությունը և որ նա հավատում է, որ թեկուզ մի քանի ընդդիմադիր ուժերի կհաջողվի պայմանավորվածության հանգել միասնական թեկնածուի շուրջ:

Նա նշել է, որ ամենակարևորը միասնական թեկնածուի անձն է և ընդդիմադիր ընտրազանգվածին մոբիլիզացնելու նրա ունակությունը:

Նրա խոսքով, հիմա խնդիրը նրանում է, որ ՀԱԿ-ը չի հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իր հարաբերությունները դադարեցնելու մասին, ինչն արգելք է միասնական թեկնածուի մասին ընդդիմադիր ուժերի միջավայրոմ բանակցություններ սկսելու համար: «Ես խիստ կասկածում եմ, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում առաջադրի իր թեկնածուին, ՀԱԿ-ը կաջակցի նրան: Ճիշտ նույն կերպ բացառված է, որ ԲՀԿ-ն կսատարի ՀԱԿ թեկնածուին»,- ասել է նա:

«ՀԱԿ-ը մինչև հիմա ազատ չէ գործընթացներում և մինչև հիմա հետևում է իր նախկին ռազմավարությանը»,- հավելել է Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---