ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրամիություն-Թուրքիա միջխորհրդարանական պատվիրակության հերթական հանդիպման ընթացքում ֆրանսիացի խորհրդարանական Ժակ Թուբոնը նշել է «Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը»: Ժակ Թուբոնը, հանդիսանալով այդ կառույցի համանախագահ, հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի համար կարեւոր է եւ բխում է համաեվրոպական արժեքների համատեքստից: Ֆրանսիացի պատգամավորն ընդգծել է, որ 1987 թվականից ի վեր Եվրախորհրդարանը բազմիցս ճանաչել է ցեղասպանության փաստը եւ կոչ է արել Թուրքիային նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, Թուրքիան, հրաժարվելով վավերացնել 1920 թվականին ստորագրված Սեւրի պայմանագիրը, չցանկացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կարելի է հասկանալ այն ժամանակվա քաղաքական համատեքստով: Սակայն 90 տարի անց «Թուրքիան պետք է փոփոխվի եւ հաղորդակցվի եվրոպական արժեքներին», նշել է Ժակ Թուրբոնը: Նրա պնդումները զայրույթ են առաջացրել հանդիպմանը մասնակցող թուրք պաշտոնյաների մոտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---