Եգիպտոսի նախագահը իսլամը ծաղրելը գնահատում է որպես հանցագործություն մարդկության դեմ

Եգիպտոսի նախագահը իսլամը ծաղրելը գնահատում է որպես հանցագործություն  մարդկության դեմ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են պաշտպանել երկրի հյուրերին, քանի որ դա ղեկավարության քաղաքական և մահմեդական պարտքն է:

«Մենք դեմ ենք կորնը վիրավորող ցանկացած գործողությունների: Հուսով ենք, որ ԱՄՆ վարչակազմը և ամերիկյան քաղաքացիները լուրջ քայլեր կձեռնարկեն, որպեսզի վերջ դնեն նմանատիպ գործողություններին, քանի որ դա գնահատավում է, որպես մարդկության և մահեմդականների դեմ ուղղված հանցագործություն»,-ասել է Մուրսին ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են դարձել Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---