ՌԴ բոուլինգի ֆեդերացիան մտադի՞ր է ստիպել ղարաբաղցի մարզիկին ներկայացնել Ադրբեջանը

ՌԴ բոուլինգի ֆեդերացիան մտադի՞ր է ստիպել ղարաբաղցի մարզիկին ներկայացնել Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սպորտային բոուլինգի ֆեդերացիան պաշտոնական բողոք է պատրաստում Ռուսաստանի սպորտային բոուլինգի ֆեդերացիայի դեմ կապված ԼՂՀ ներկայացուցիչ Արամայիս Սուլեյմանյանի մասնակցության հետ Եվրոպական բոուլինգ-տուր 2012 RUSSIAN OPEN ռուսաստանյան փուլին: Մրցաշարն անցնում է Մոսկվայում սեպտեմբերի 11-15-ը:

ՌԴ Սպորտային բոուլինգի ֆեդերացիայի մամլո քարտուղար Մարինա Լեբեդևան նշել է, որ «կազմակերպիչները իմացել են Սուլեյմանյանի խաբեության մասին միայն Ադրբեջանից ստացած հեռախոսազանգից հետո», գրում է Vesti.az-ը:

«Մենք անհապաղ կուղղենք սխալը մրցաշարի պաշտոնական կայքում և Արամայիս Սուլեյմանյանին կնշենք որպես Ադրբեջանի ներկայացուցիչ: Մենք չեղյալ չենք հայտարարի Սուլեյմանյանի արդյունքները, սակայն կնշենք նրան որպես Ադրբեջանի ներկայացուցիչ, նույնիսկ եթե նա բողոքի մեր որոշման դեմ: Ցավոք, Ադրբեջանի բոուլիգի ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն մասնակցում մրցաշարին»,-ասել է Լեբեդևան:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Բոուլինգի եվրոպական ֆեդերացիայի նախագահության անդամ և Բոուլինգի միջազգային ֆեդերացիայի մրցումների կոմիտեի անդամ Սերգեյ Լիսիցինը նշել է, որ «մրցաշարում մարզիկը չի կարող ներկայացնել չճանաչված պետություն»: Եվ նշել է, որ այդ հարցը կլուծվի մի քանի ժամվա ընթացքում: PanARMENIAN.Net ի թղթակիցը խորհուրդ է տվել ֆեդերացիային Արամայիս Սուլեյմանյանի հայտում գրել, որ նա ներկայացնում է Հայաստանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---