Չինաստանում շարունակվում են հակաճապոնական ցույցերը

Չինաստանում շարունակվում են հակաճապոնական ցույցերը

PanARMENIAN.Net - Պեկինի հյուսիս-արևելյան հատվածում Զինված ազգային ոստիկանության մարտիկները և հազարավոր ոստիկաններ շրջափակել են Ճապոնիայի դեսպանատունը: Ցուցարարները վանկարկում են «Պաշտպանենք Չինաստանը», «Կորչի ճապոնական ռազմատենչությունը», «Բոյկոտեք ճապոնական ապրանքները»: Ճապոնական դեսպանատան ուղղությամբ թռչում են շշեր և ձվեր: Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել դիվանագիտական ներկայացուցչության դարպասների մոտ ամբոխի կուտակմանը:

Ինչպես հաղորդել է այսօր չինական հեռուստատեսությունը, հակաճապոնական ցույցեր տեղի են ունենում երկրի ավելի քան 50 քաղաքներում:

Պեկինում և այլ քաղաքներում Ճապոնիայի քաղաքացիները, հետևելով ճապոնացի դիվանագետների խորհուրդներին, այս օրերին փորձում են չլքել իրենց բնակարանները և խուսափում են հայտնվել մարդաշատ վայրերում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---