Արաս Օզբիլիս. Կարող էի ավելի լավ խաղալ, բայց խանգարեց հավաքականի համար խաղերից հոգնածությունը

Արաս Օզբիլիս. Կարող էի ավելի լավ խաղալ, բայց խանգարեց հավաքականի համար խաղերից հոգնածությունը

PanARMENIAN.Net - «Սպարտակի» հետ ոչ ոքիից հետո «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ասել է, որ խաղը, դատելով պահերից, կարող էր ավարտվել 4:2 հաշվով ինչպես իրենց, այնպես էլ «Սպարտակի» օգտին:

«Կուբանի» ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել մարզչին, ով հնարավորություն է տալիս խաղալ առաջին րոպեներից: «Եթե անկեղծ, չեմ կարող ասել, որ գոհ եմ այս խաղից: Կարող էի ավելի լավ խաղալ, բայց խանգարեց հոգնածությունը հավաքականի համար անցկացրած խաղերից, թռիչքներից: Բայց ես ուրախ եմ, որ ամեն դեպքում կարողացա օգտակար լինել թիմին»,- ասել է Օզբիլիսը:

«Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում 13 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Թիմը հաջորդ խաղը կանցկացնի «Ռուբինի» հետ սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---