Տ.Պուզանովա. ՌԴ-ում, ինչպես և ԱՊՀ մյուս երկրներում, չկա բնապահպանական մշակույթ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում, ինչպես և ԱՊՀ մյուս երկրներում, բացակայում է բնապահպանական մշակույթը: Այդ մասին Մոսկվա-Աստանա-Քիշնև-Երևան-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՄՊՀ աշխարհագրական ֆակուլտետի ավագ գիտաշխատող, Բնապահպանության գիտամեթոդական խորհրդի գիտաքարտուղար Տատյանա Պուզանովան: «Դա գլոբալ խնդիր է, որը փորձում են լուծել ողջ աշխարհում: Խաղաղ օվկիանոսում աղբի կույտը չափերով հասնում է Միջերկրական ծովի չափերին: Սա թափոնների հսկայական ծավալ է, որից պետք է ազատվել կամ վերամշակել»,-գտնում է նա:

ՌԴ Գրինփիս թունաբանական ծրագրի ղեկավարը Ալեքսեյ Կիսելյովն իր հերթին հավելել է, որ աղբի հսկայական ծավալից Ռուսաստանին առայժմ փրկում է նրա հսկայական տարածքը: «Աղբը պետք է բաժանել չորի ու թացի, վնասակարի ու կիրառելիի, օրգանականի ու անօրգանականի»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---