Գագիկ Բեգլարյան. Հայաստանը մինչև 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման

Գագիկ Բեգլարյան. Հայաստանը մինչև 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստը Երևանում տեղի է ունեցել սեպտեմբերի 17-18-ին, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադան Թուրեն:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Կապի տարածաշրջանային համագործակցության Գործադիր կոմիտեի, ինչպես նաև դիտորդ Եվրոպական օպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստի մասնակիցներին: «Մեզ համար հաճելի է հանձնաժողովի նիստը Երևանում կազմակերպելու որոշումը, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու համար: ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Կապի տարածաշրջանային համագործակցությանը»,-նշել է նախարարը: Նա ընգծել է, որ տարեցտարի զգալիորեն աճում է Կապի տարածաշրջանային համագործակցության դերը միջազգային ասպարեզում, առաջիկայում նախատեսվում են նաև շատ կարևոր միջոցառումներ, որոնցից են 2012թ. նոյեմբերի 20-29-ը և դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայանալիք Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային վեհաժողովը և Միջազգային էլեկտրակապի Համաշխարհային համագումարը: Այդ տեսանկյունից Գագիկ Բեգլարյանը կարևորել է նիստի աշխատանքները` միասնական և արդյունավետ որոշումներ մշակելու հարցում:

Լրագրողների հետ զրույցում Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադան Թուրեն նշել է, որ համացանցը մեծ զարգացում է ապրում Հայաստանում, որի համար նշանակություն ունի նաև երկրի աշխարհագրական դիրքը: Ըստ նրա, «Հեռահաղորդակցության միջազգային միությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացն այս ոլորտում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ համագործակցության լայն շրջանակներ ենք քննարկել, որոնցից է անալոգային տեխնոլոգիաներից անցումը թվայինին»: Նա ընդգծել է, որ ՀՄՄ-ն Հայաստանի հետ համագործակցության շատ մեծ և արդյունավետ պատմություն ունի:

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում շարունակելու է համագործակցությունը Հեռահաղորդակցության միջազգային միության հետ: «Համադան Թուրեի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ հայ երիտասարդները մեկնելու են գործուղման`թվայնացման ոլորտում առկա խնդիրները վերացնելու համար: Սա շատ կարևոր էր ՀՀ տրասնպորտի և կապի նախարարության համար, քանի որ Հայաստանը մինչև 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման»,-նշել է նախարարը:

ԿՏՀ Միջազգային համագործակցության հարցրերով հանձնաժողովի շրջանակներում մասնակից-պետությունների ներկայացուցիչները մշակել և համաձայնեցրել են ԱՊՀ անդամ-պետությունների համար շահավետ միասնական դիրքորոշումներ, որոնք համատեղ ներկայացվում են Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում կազմակերպվող համաշխարհային համաժողովների և համագումարների քննարկմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---