Երևանում հարգեցին դուդուկահար Վաչե Հովսեփյանի հիշատակը

Երևանում հարգեցին դուդուկահար Վաչե Հովսեփյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում կայացավ համերգ` նվիրված մեծանուն դուդուկահար Վաչե Հովսեփյանի ծննդյան օրվան:

Համերգին ներկա էր և հիշատակի խոսքով ելույթ ունեցավ դուդուկահարի գործընկերն ու ընկերը՝ Սերգեյ Կարապետյանը:

Համերգի ընթացքում հնչեցին դուդուկահարի արվեստն արժևորող ելույթներ:

Հայկական և օտարազգի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած, ինչպես նաև հայաստանյան լավագույն դուդուկահարները: Հայկական ծիրանափողը հնչեց Ուրուգվայից, Պորտուգալիայից և Կուբայից ժամանած երաժիշտների՝ այլ երաժշտական գործիքների նվագակցությամբ, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---