Ֆրանսիան ուրբաթ օրը 20 երկրներում կփակի իր դեսպանատները և դպրոցները

Ֆրանսիան ուրբաթ օրը 20 երկրներում կփակի իր դեսպանատները և դպրոցները

PanARMENIAN.Net - Ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունները և դպրոցները կփակվեն ուրբաթ օրը` սեպտեմբերի 21-ին, աշխարհի 20 երկրներում` չորեքշաբթի օրը Charlie Hebdo երգիծական թերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության համար մտավախության պատճառով, հաղորդում է Ֆրանս Պրեսը:

«Անվտանգության նկատառումներով ֆրանսիական դեսպանատները, հյուպատոսարանները, մշակութային կենտրոնները և դպրոցները կփակվեն 20 երկրներում»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, որ հաստատությունների հասցեին ոչ մի սպառնալիք չի եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նման որոշումը բացատրվում է նրանով, որ ավանդաբար մահմեդական երկրներում զանգվածային հուզումների պոռթկում տեղի է ունենում ուրբաթօրյա մեծ աղոթքից հետո:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պահանջել է ուժեղացնել իր դեսպանատների պահպանությունն աշխարհի մի շարք երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---