ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ ԿԱՄ ՆԱՏՕ-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին հնարավոր է, եթե այդ երկրները նման նպատակ դնեն իրենց առջեւ եւ պահպանեն այն անկախ քաղաքական կառույցների փոփոխությունից: Այս մասին Հայաստանի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լատվիայի Սեյմի խոսնակ Ինգրիդ Ուդրեն: Ընդսմին, նրա խոսքերով` հարցը, թե երբ է դա հնարավոր, կախված է տարբեր կառույցների հետ համագործակցելու եւ որոշակի չափանիշներին համապատասխանելու պետությունների պատրաստակամությունից: «Կարող եմ ասել, որ ճանապարհը դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ հեշտ չէ: Դա շատ անգամ կապված է ոչ այնքան պոպուլյար բարեփոխումների, օրենքների եւ հարցեր ընդունման հետ` բյուջեի տնօրինմամբ»,- ընդգծել է Ի.Ուդրեն` ավելացնելով, որ եթե քաղաքական գործիչները պատրաստ են ընդունել ոչ պոպուլյար որոշումներ, ապա յուրաքանչյուր երկրի համար ամեն ինչ հնարավոր է: Խոսելով «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի մասին, Լատվիայի Սեյմի ղեկավարը նշել է, որ նա մտադիր է աջակցել ԵՄ-ին սահմանակից պետություններում ժողովրդավարական բարեփոխումներին` հատկապես նրա նոր անդամներին: «Ես կարծում եմ, որ նման նոր ծրագրի գաղափարը շատ լավն է, քանզի ենթադրում է ֆինանսական ռեսուրսներ»,- ընդգծել է Ի.Ուդրեն` ավելացնելով, որ յուրաքանչյուր պետություն ցանկանում է իր կողքին տեսնել «բարեկամական եւ ժողովրդավարական հարեւանների»:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---