«Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 10-ին

«Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 10-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան պաշտոնապես հայտարարել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության կարևոր ամսաթվերը: Դրա հետ մեկտեղ ակադեմիան հաստատել է, որ մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2013թ. հունվարի 10-ին` 5 օր շուտ, քան նախկինում էր սահմանված:

Նոր ժամանակացույցով «Օսկար» մրցանակի հավակնորդների անունների հայտարարման ժամկետը առաջ է ընկնում Ոսկե գլոբուս մրցանակի հավակնորդների հայտարարման օրվանից` հունվարի 13-ից:

Բացի այդ, Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հաստատել է, որ նոր ժամկետի նշանակման շնորհիվ ակադեմիայի անդամներն առաջին անգամ հնարավորություն կունենան քվեարկելու էլեկտրոնային տարբերակով: Քվեարկության կենտրոնները գտնվելու են Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում:

Բացատրելով «Օսկարի» նորընտիր ժամանակացույցը` Ակադեմիայի գլխավոր օպերացիոն տնօրեն Ռիք Ռոբերթսոնը հայտնեց, որ այդպիսի որոշում է կայացվել, որպեսզի և' քվեարկողները, և' հանդիսատեսները ավելի շատ ժամանակ ունենան դիտելու 40 կամ 50 հավակնորդ ֆիլմերը, հաղորդում է aceshowbiz.com-ը:

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին: ABC Television Network-ը մրցանակաբաշխությունը կհեռարձակի աշխարհի ավելի քան 225 երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---