Ռադովան Կարաջիչին դատարանը 300 ժամ է տվել՝ պաշտպանության փաստարկներ ներկայացնելու համար

Ռադովան Կարաջիչին դատարանը 300 ժամ է տվել՝ պաշտպանության փաստարկներ ներկայացնելու համար

PanARMENIAN.Net - Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին Միջազգային տրիբունալը 300 ժամ է տվել՝ պաշտպանության փաստարկներ ներկայացնելու համար:

Ռադովան Կարաջիչը, որին մեղադրում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ Բոսնիայի ու Հերցոգովինայի հակամարտության ժամանակ, պահանջել է իրեն տրամադրել 600 ժամ: Մինչդեռ Հաագան կրկնակի անգամ կրճատել է այդ ժամկետը՝ նույնքան ժամանակ տալով նրան, որքան պահանջվեց դատախազությանը նրա մեղավորության ապացույցները ներկայացնելու համար:

Կարաջիչը, որը հրաժարվել է փաստաբանների ծառայություններինց ու ինքնուրույն է իրեն պաշտպանում, մտադիր է 579 վկա հրավիրել դատարան, որոնք պատրաստ են հանդես գալ ի պաշտպանություն նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---