Վարչապետն աշխատանքից ազատում է Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարներին20 սեպտեմբերի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է կառավարության նիստում պետգնումների ոլորտում կատարված աշխատանքի մասին: Մասնավորապես, ըստ նրա, բազմաթիվ թերացումները պայմանավորված են ոչ թե կանոնակարգող դաշտով, որտեղ նույնպես խնդիրներ կան, այլ վարչարարության նորմերով: «Ներդրվել է համակարգ, որը բացասական հետևանքներ է ունեցել»,-ասել է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին կոնկրետ քայլերի մասին նախարարը պատասխանել է. «Առաջարկում եմ փոխել Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը ի դեմս ղեկավար Հակոբ Բեգլարյանի և նրա տեղակալի, որոնց հետ են կապված այդ թերացումներն ու այդ պրակտիկան»,-ասել է նա: Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին հրամանագիր նախապատրաստել այդ երկու պաշտոնյաներին պաշոտններից հեռացնելու մասին: Վաչե Գաբրիելյանը նշել է նաև, որ ստուգումների արդյունքում հաջողվել է 0,5 մլրդ դրամ վերադարձնել պետբյուջե այն բանի շնորհիվ, որ դեղորայքի պետգնումների համար մրցույթը 2,5 մլրդ դրամ ընդհանուր գումարով անցկացվեց երկրորդ անգամ: Սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը խորհուրդակցություն անցկացրեց կառավարությունում պետգնումների հարցով: Նախագահի վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց հիմնական արդյունքներն ու եզրակացությունները ծառայության վերաբերյալ, որոնց համաձայն պետգնումների ընթացքում արձանագրվել են մի շարք երևույթներ, որոնք հակասում են օրենսդրության պահանջներին ու սկզբունքներին: Լիազոր մարմինները չեն կատարում պարտավորությունները լիարժեք կերպով, իսկ պատվիրատուները օգտվում են օրենսդրության մեջ առկա սողանցքերից, արդյունքում չի ապահովվում պետգնումների մրցունակությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը: Նախագահը նաև խիստ դժգոհություն հայտնեց պատասխանատու անձանց աշխատանքից՝ հիշեցնելով, որ պետգնումների գործընթացը ժամանակին ապակենտրոնացվեց հենց կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Նախարարը հանձնարարեց հանդիպման մասնակիցներին խորհրդակցություններ անցկացնել իրենց ղեկավարած գերատեսչություններում և հստակ բացատրել, որ նման խախտումների դեպքում հեռացումն աշխատանքից կամ նկատողությունը բավարար չեն լինի: Խնդրահարույց ոլորտների թվում նախագահը նշեց շինարարությունը, տրանսպորտն ու կապը, պաշտպանությունը, առողջապահությունը, մասնավորապես, դեղորայքի շուկան: Վարչապետը հավաստիացրեց նախագահին, որ արծարծված հարցերը մանրակրկիտ ձևով կքննարկվեն կառավարությունում, իսկ նախագահին կներկայացվի խնդիրների լուծման ժամանակացույցը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |