Իրանական ավիաընկերությունները հայտնվել են ԱՄՆ «սև ցուցակում»

Իրանական ավիաընկերությունները հայտնվել են ԱՄՆ «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրել է Իրանի ավիաընկերություններին Սիրիա զենք տեղափոխելու մեջ և հայտարարություն է տարածել, որ «սև ցուցակում» են հայտնվել «Iran Air», «Mahan Air» և «Yas Air» ավիաընկերությունները: Ասվում է, որ այդ ընկերությունների ինքնաթիռները զենք են մատակարարել Բաշար Ասադի ռեժիմին հումանիտար օգնության քողի տակ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանը զինծառայողների է գործուղել Սիրիա:

ԱՄՆ-ն մեղադրում է նաև Բելառուսին սիրիական բանակին ավիացիոն ռումբեր մատակարարելու համար:

Ավիացիոն ռումբերն օգտագործվել են սիրիացի զինվորականների կողմից 2012թ. հուլիսին Հալեպի օդային ռմբակոծությունների ժամանակ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---