Կալանավորներին խոշտանգող վրացի բանտապահներին առայժմ 2 ամսով են նստեցրել

Կալանավորներին խոշտանգող վրացի բանտապահներին առայժմ 2 ամսով են նստեցրել

PanARMENIAN.Net - Վրաստանի պատիժների կատարման համակարգի աշխատակիցները դատարանի կողմից դատապարտվել են նախնական երկամսյա կալանքի: Ավելի վաղ այդ համակարգի 11 աշխատակիցներ ձերբակալվել էին կալանավորներին կտտանքների ենթարկելու և նվաստացնելու մեղադրանքով, հայտնում է «Միր» հեռուստաալիքը:

Թբիլիսիի թիվ 8 բանտի մոտ, որտեղ տեղի է ունեցել սկանդալը, մարդիկ են հավաքվում: Նրանք գալիս են տեսակցության կալանավորների հետ: Դեռ երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանձնարարել էր գաղութի ժամանակավոր ղեկավարությանը արտահերթ հանդիպումներ թույլ տալ կալանավորների մերձավորների հետ: Ցուցակում 900 մարդ ընդգրկվեց: Տեսակցությունները տևել են ամբողջ գիշեր: Նրանց հետ այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին:

Գիշերը Թբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են անցել: Մասնակիորեն փակվել են կենտրոնական փողոցները: Մարդիկ պահանջում էին ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Բողոքի ակցիաները սկսվեցին, երբ տեղական հեռուստաալիքները ցույց տվեցին թիվ 8 բանտում արված տեսագրությունը, որտեղ բանտապահները խոշտանգումների են ենթարկում և բռնաբարում են կալանավորներին: Ձերբակալվել է նաև նկարահանող սպան՝ նա փորձել է երկրից հեռանալ և ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---