«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում նկարահանված դերասանուհին դատի է տվել ֆիլմը ստեղծողներին

«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում նկարահանված դերասանուհին դատի է տվել ֆիլմը ստեղծողներին

PanARMENIAN.Net - Սինդի Լի Գարսիան դատի է տվել սիրողական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը ստեղծողներին՝ ֆիլմի էությունը թաքցնելու համար:

Ըստ նրա, նկարահանումների ժամանակ դերասաններն այլ տեքստ են արտասանել և Մուհամմեդ մարգարեն չի հիշատակվել: Ավելի ուշ, ֆիլմը կրկին հնչյունավորվել է արդեն այլ դերասանների մասնակցությամբ:

Լի Գարսիան մեղադրել է ֆիլմի պրոդյուսեր Նակուլու Բասիլի Նակուլուին, որը ծագումով ղպտի քրիստոնյա է, ֆիլմի նկարահանմանը մասնակցելու մեջ համոզելու համար՝ նախապես խոստանալով, թե դա արկածային ֆիլմ է լինելու անապատի մասին:

Դերասանուհին նաև փոխհատուցում է պահանջում բարոյական վնասի համար, քանի որ սկսել է սպառնալիքներ ստանալ: Նա պահանջում է նաև հեռացնել ֆիլմը YouTube-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---