2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն շրջանի համեմատ Հայաստանից արտահանումն ավելացել է 11,4 տոկոսով

2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն շրջանի համեմատ Հայաստանից արտահանումն ավելացել է 11,4 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 469.8 մլն դոլար (193 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 9,1տոկոսով:

Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 7,7 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 5,5 տոկոս՝ 3 608.2 մլն դոլար (1 440.6 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 119.3 դոլար (49մլրդ դրամ)` աճելով 0,8 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 10 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-օգոստոսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 921.4 մլն դոլար (368,1 մլրդ դրամ), աճը՝ 11,4 տոկոս:

Ներկրման ծավալը 2012թ. օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 350.5 մլն դոլար (144 մլրդ դրամ)՝ ավելանալով 12 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 10 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2 686.8 մլն դոլար (1 072.5 մլրդ դրամ)` ավելանալով 3.6 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 764,4 մլն դոլար կամ 704,4 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---