«Ավատարի» շարունակության մեջ կխաղան չինացի դերասաններ

«Ավատարի» շարունակության մեջ կխաղան չինացի դերասաններ

PanARMENIAN.Net - Ջեյմս Քեմերոնը ծրագրում է մոտ ժամանակներս 3D ֆիլմերի և հատուկ սարքավորումների համատեղ արտադրություն ստեղծել չինական ընկերությունների հետ: Ենթադրվում է, որ «Ավատարի» շարունակության մեջ կխաղան չինացի դերասաններ:

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, օգոստոսին Քեմերոնին և նրա գործընկեր Վինսենթ Փեյսին պատկանող Cameron Pace Group ընկերությունը հայտարարեց Tianjin North Film Group և Tianjin Hi-tech Holding Group չինական ընկերությունների հետ համագործակցության մասին: Ջեյմս Քեմերոնն ասում է, որ առայժմ չի պատրաստվում փոխել «Ավատար 2» և «Ավատար 3»-ի նկարահանումների, որոնք միաժամանակ են տեղի ունենալու, վայրը: Բայց հավանական է, որ մոտ ապագայում ֆիլմերի շարունակությունը կարող է նկարահանվել Չինաստանի տարածքում: «Մի շարք անգլախոս չինացի դերասանները հնարավորություն կունենան խաղալու բլոկբաստերի շարունակության մեջ: Այդպիսով Պանդորայում կարող են չինական Նա'վիներ հայտնվել, ինչը միանգամայն տրամաբանական կլինի»,- նշել է Քեմերոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---