ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՌԵՋԵԲ ԹԱԻԲ ԷՐԴՈՂԱՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է ստանձնել հայկական հարցի համար պատմական պատասխանատվությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը իր քաղաքական ընդդիմադիր Դենիզ Բայկալի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Գերմանական ալիքը»: Թուրքիան կբացի իր պահոցները նրանց համար, ովքեր պնդում են, որ ցեղասպանությունը դա պատմական փաստ է, հայտարարել է այդ երկրի վարչապետը: Էրդողանը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել արխիվային նյութերի հասանելիությունը: Երկու թուրք քաղաքական գործիչները առաջարկել են ստեղծել համատեղ հանձնաժողով թուրք եւ հայ պատմաբանների մասնակցությամբ` 1915 թվականների իրադարձությունները ուսումնասիրելու համար: Նման նախաձեռնությամբ պաշտնական Անկարան հանդես է եկել նաեւ ավելի վաղ, նորն այն է, որ այժմ առաջարկվում է մասնագետների համար բացել ոչ միայն Թուրքիայի, Հայաստանի, նախկին ԽՍՀՄ-ի, այլ նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի պահոցները: Նոր է նաեւ այն, որ Անկարան առաջարկում է իր պատմության մութ էջերը ուսումնասիրել անկախ կառույցի, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---