Գևորգ Ղազարյան. Պետք է ևս մեկ անգամ դուրս գալ եզրափակիչ և նվաճել գավաթը

Գևորգ Ղազարյան. Պետք է ևս մեկ անգամ դուրս գալ եզրափակիչ և նվաճել գավաթը

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» գրոհող կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պատմել է Ուկրաինայի Գավաթի առաջնության շրջանակում Օդեսայի «Չերնոմորեցի» հետ դիմակայության մասին:

«2011 թվականի հուլիսին ես առաջին պաշտոնական խաղն անցկացրեցի Դոնեցկի «Մետալուրգի» կազմում Օդեսայում: Մեր թիմն այն ժամանակ հաղթեց 1:0 հաշվով: Այն օրվանից շատ բան է փոխվել և մեր թիմում, և հակառակորդի: Մենք նոր ֆուտբոլիստներ ունենք: Գտնում եմ, որ նրանք ավելի ուժեղ են դարձել: Գավաթում և առաջնությունում ռազմավարությունը տարբեր է: Այստեղ ամեն ինչ որոշում է մեկ երեկոն: Կարծում եմ, հետաքրքիր խաղ կլինի: Ինչ վերաբերում է ինձ, ապա այժմ ինձ համար ավելի հեշտ է խաղալը, ես լիովին մերվել եմ Դոնեցկի թիմի հետ»,-Ղազարյանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Մենք լուրջ ենք նախապատրաստվելու այս խաղին: Պետք է ևս մեկ անգամ դուրս գալ եզրափակիչ և նվաճել պատվավոր ավարը»,-ասել է նա:

«Չերնոմորեց»-«Մետալուրգ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---