ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է մահապարտ ահաբեկիչների գործողությունները Սոմալիում

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է մահապարտ ահաբեկիչների գործողությունները Սոմալիում

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է մահապարտ ահաբեկիչների գործողությունները Սոմալիում, որոնց հետևանքով 14 մարդ է զոհվել սրճարանում՝ քաղաքական գործիչներ և լրագրողներ, հայտնում է Associated Press-ը:

Պայթյունները որոտացել են սեպտեմբերի 20-ին Մոգադիշոյում: «Խորհրդի անդամները նշում են հաշտության ձգտող Սոմալիին աջակցելու իրենց վճռականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են իսլամիստական «Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինները նախագահ Հասան Շեյխ Մահմուդի եդմնակալությունից առաջ: Ավելի վաղ Խորհուրդը հավանություն էր տվել նրա հաղթանակին ընտրություններում, որ նշանավորեցին 8-ամյա անցումային շրջանի ավարտը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---