ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրանի վերաբերյալ օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրանի վերաբերյալ օրինագծին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրանի վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է կանխել Իրանի իշխանությունների կողմից միջուկային զենքի ստեղծումը, հայտնում է Associated Press-ը:

Օրինագծի տեքստում նշվում է, որ այս փաստաթուղթը չպետք է մեկնաբանվի որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների արտոնում: Միևնույն ժամանակ օրինագծում նշվում է, որ ԱՄՆ-ն «չի կարող կիրառել Իրանի խաղաղեցման քաղաքականություն»: Օրինագծին կողմ է քվեարկել 90 մարդ, մեկը՝ դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ մի շարք կոշտ պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ, մասնավորապես նավթի արտահանման հարցում, որն այդ երկրի հիմնական աղբյուրն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---