«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին (վիդեո) 22 սեպտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» (անգլալեզու տարբերակը` Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 22-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում: Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Աշխատանքային գործընթացը սկսվել էր 2011 թ-ի հունվար ամսին: Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին ասաց, որ ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը: Նա նշեց, որ ֆիլմը կներկայացվի տարբեր կինոփառատոներում: Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցած տարիԱՄՆ-ում` Ծննդյան տոների օրերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |