Անհայտները կոտրել են Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը

Անհայտները կոտրել են Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը

PanARMENIAN.Net - Անհայտները կոտրել են Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը: Դերասանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին: Քանի որ նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն էր` հուսով ենք, որ մոտ օրերս արձանը կվերականգնվի:

Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով է: Երևանի քաղաքապետարանի այս անակնկալի նպատակն է ստեղծել գեղեցիկ միջավայր և վերականգնել այն մթնոլորտը, որը նախկինում կար Երևանում:

Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ` մինչ Էրեբունի-Երևան տոնակատարությունը, մեր մյուս մեծերի նման արձաններ կտեղադրվեն Երևանի տարբեր հատվածներում գտնվող նստարաններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---