Զինյալ ակտիվիստները գրոհել են ռազմականացված խմբավորումների բազաները Բենգազիում

Զինյալ ակտիվիստները գրոհել են ռազմականացված խմբավորումների բազաները Բենգազիում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը զինյալների կողմից Լիբիայի երկրորդ քաղաք Բենգազիում գրոհայինների ռազմակայանների գրոհի ժամանակ առնվազն 4 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Ինչպես հաղորդել է Բի-բի-սին, հարձակման են ենթարկվել «Անսար աշ Շարիա» և «Բրիգադ Ռաֆ Ալլահ ալ Գահատի» խմբավորումների օբյեկտները:

Բռնությունը բռնկվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 14-ին քաղաքում բողոքի ակցիաներ անցան տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, որոնք պահանջում էին վերջ դնել զինյալ խմբավորման ակտիվությանը, այդ թվում նաև «Անսար աշ Շարիա»-ի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բենգազիում սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Լիբիայի ժամանակավոր կառավարությունը գրոհայիններին սանձելու պահանջի մեծ ճնշման տակ է հայտնվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---