Աֆղանստանում արգելք է դրվել պակիստանական թերթերի և ամսագրերի ներմուծման վրա

Աֆղանստանում արգելք է դրվել  պակիստանական թերթերի և ամսագրերի ներմուծման վրա

PanARMENIAN.Net - Աֆղանստանում արգելք է սահմանվել պակիստանական թերթերի և ամսագրերի ներմուծման և ընթերցանության վրա, հաղորդում է Պաժվակ լրատվական գործակալությունը` մեջբերելով երկրի ՆԳՆ պաշտոնական հրահանգը:

«Տպագիր ԶԼՄ-ներում պարունակվող տեղեկատվությունը, որը հրատարակվում է Պակիստանի տարածքում, հակասում է իսլամական բարոյականության նորմերին, աֆղանական մշակութային և համազգային արժեքներին»,- նշում է երկրի ՆԳՆ-ը:

ՆԳՆ-ը պակիստանական մամուլում հրապարակումներն անվանել է աֆղանական իշխանությունները, անվտանգության ուժերը և ISAF-ը վարկաբեկող` գնահատելով դրանք որպես աֆղանական համամարդկային արժեքների ոտնահարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---